Վերջին Զանգ
Մեր սաների մասնակցությունը Բերդի քաղաքային
<<Վերջին զանգ>> միջոցառմանը
Մարտի 8
Ամանորյա հանդես
Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի <<Վարսահարդար>> խմբի ուսանողները որոշել էին Ամանորյա անակնկալ մատուցել Բերդի թիվ 3 Մանկապարտեզի երեխաներին: Նրանք օգտագործելով իրենց մասնագիտական հմտությունները՝ գեղեցկացրեցին աղջնակներին, նախապատրաստելով Ամանորյա հանդեսին:
Ամանոր 2014
Պատրաստվում ենք Ամանորին
ԲԱՑ ԴԱՍ
2013թ. դեկտեմբերի 11-ին Բերդի արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ բաց դաս <<Իրավունքի հիմունքներ >> առարկայից <<Հասարակական սնունդ>> խմբի առաջին կուրսում: Պարապող ուսուցիչ՝ Հ. Առաքելյան:
Դասի թեման էր <<ՀՀ քաղաքացիության ձեռքբերման, դադարման կարգը>>:
Դասի սկզբում ուսուցիչը ստուգեց նախորդ դասի յուրացումը՝ անհատական հարցման միջոցով: Սովորողները միաժամանակ գրի առան անուններ ու հասկացություններ և բացատրեցին դրանց իմաստը: Ուսուցիչը պահպանեց խիկ համակարգի փուլերը, կիրառեց ժամանակակից մեթոդներ ու հնարներ:
Դասն ամրապնդվեց <<Տոհմածառ>> մեթոդի միջոցով: Ուսանողները տոհմածառին փակցրին ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները՝ ճիշտ տարանջատելով դրանք: Ուսուցիչն ստեղծեց ազատ, անկաշկանդ մթնոլորտ:
Ուսանողներն ակտիվորեն արտահայտում էին ինքնուրույն մտքեր, կատարում էին համեմատություններ, իրենց կարծիքն ու տեսակետն էին արտահայտում:
Ուսանողներն ակտիվորեն արտահայտում էին ինքնուրույն մտքեր, կատարում էին համեմատություններ, իրենց կարծիքն ու տեսակետն էին արտահայտում:
<<Մտագրոհ>> մեթոդի միջոցով ուսուցիչը հաղորդեց նոր դասը՝ <<Մարդու և քաղաքացու սահմանադրական պարտականությունները>>:
Բացատրեց դասում առկա նոր անունների ու հասկացությունների իմաստը: Նոր դասի հաղորդմանը մասնակից եղան նաև ուսանողները՝ արտահայտելով իրենց մտքերը: Դասն ամփոփվեց <<Քառաբաժան>> մեթոդի միջոցով:
Բացատրեց դասում առկա նոր անունների ու հասկացությունների իմաստը: Նոր դասի հաղորդմանը մասնակից եղան նաև ուսանողները՝ արտահայտելով իրենց մտքերը: Դասն ամփոփվեց <<Քառաբաժան>> մեթոդի միջոցով:
ԲԱՑ ԴԱՍ
2013թ. դեկտեմբերի 3-ին Բերդի արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ բաց դաս <<Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում>> մասնագիտության <<Վարսահարդար>> որակավորման խմբում՝ <<Հաղորդակցման հմտություններ>> մոդուլից: Բաց դասի նպատակը դասախոսի առաջավոր փորձի ուսումնասիրումն էր, դասավանդման մեթոդների կիրառումը մոդուլային ուսումնառության գործընթացում:
Ժամանակակից մեթոդներից ու հնարներից դասընթացում կիրառվեցին խմբային աշխատանք, դերային խաղ, մտագրոհ, Վենի դիագրամ մեթոդները:
Մտագրոհի մեթոդով դասախոսը ծանոթացրեց նոր դասին՝ խթանելով ուսանողների ուսման գործընթացը: Խմբային աշխատանքով և դերային խաղերի միջոցով դասը հասկանալի դարձավ ուսանողներին և յուրացրին այն: Դասի ամփոփումը կատարվեց Վենի դիագրամի միջոցով,
ուսանողները համեմատություններ և զուգահեռներ անցկացրին օրվա և նախորդ թեմաների միջև՝ նշելով երկխոսության և գործնական զրույցի առանձնահատկություններն ու ընդհանրությունները:

Անկախության օր
Անկախության օրվան նվիրված միջոցառում անցկացվեց Բերդի արհեստագործական պետական ուսումնարանում:
Ուսումնարանի տնօրեն տիկին Ա. Ավալյանը պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց՝
Բուլղարյայում կայացած մրցույթում հայ երգի լավագույն կատարող մրցանակին արժանացած Բալդրյան Նարեկին (Հասարակական սնունդ II-րդ կուրս),
Բերդի մարզական փառատոնում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողներին՝
Աղաբաբյան Նելսոն (Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում II-րդ կուրս), Ուզունյան Նելսոն (Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում II-րդ կուրս), Կիրակոսյան Հովհանես (Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում II-րդ կուրս),
ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը, Տավուշի պատմության և կենցաղի թանգարանը այդ օրը ուսումնարանում կազմակերպեցին <<Դիլիջանը նկարիչների աչքերով>> գեղանկարների ցուցահանդես: Այդտեղ ներկայացվեցին ինչպես տեղացի նկարիչների այնպես էլ ուսումնարանի սաների (ոսկերչական խմբի) աշխատանքները: