Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

Հայտնի չէ, թե երբ է ծնվել այս արհեստը: Կարելի է վստահ ասել, որ հազարամյակներ առաջ մարդիկ փորձել են իրենք ձևավորել իրենց մազերը տարբեր զարդերով, ծաղիկներով: Մազերի գեղեցիկ տեսքն ու ձևավորումը շատ են կարևորել Հին Եգիպտոսում, այդ են վկայում փարավոնների և նրանց կանանց նկարներն ու քանդակները: Եգիպտոսում են պատրաստվել առաջին կեղծամները: Մազերի խնամքի և ձևավորումների, ամրացնելու և գեղեցկացնելու միջոցները Եգիպտոսից թափանցեցին Հունաստան և Հռոմ: Հունացիները մազերը գանգրացնում էին ձեռքի ունելիով և հավաքում ժապավենով, ուղիղ մազերն ընդունված չէին: Տղամարդկանց մազերը պետք է երկար լինեին: Հետաքրքիր է, որ մազերը պետք է լինեին բաց գույնի: Այդ գույները ստանում էին բնական ներկանյութերից, որոնց մասին մեզ քիչ բան է հայտնի: Եվրոպայում նախընտրում էին ուղիղ մազերը, որը խորհրդանիշ էր ազատության: Վերածննդի դարաշրջանը նոր փուլ էր վարսահարդարման զարգացման համար: Աղջիկները պատրաստ էին ժամեր տրամադրել մազերի հարդարման, գեղեցիկ սանրվածքներ անելու համար: Այսօր վարսահարդարումը ամենատարածված և մեծ պահանջարկ ունեցող արհեստներից մեկն է
Բերդի արհեստագործական ուսումնարանում  վարսահարդար արհեստը ուսուցանում է Ա. Գրիգորյանը: 
Ուսանողների աշխատանքները