էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

Էլեկտրամոնտաժողը իրականացնում է հետևյալ զբաղմունքը. վերանորոգում, մոնտաժում և սպասարկում է (մինչև 1000Վ) էլեկտրահաղորդման գծերը, էլեկտրական սարքավորումները, օդային և կաբելային գծերը, էլեկտրական շարժիչները և տրանսֆորմատորները:

Էլեկտրասարքավորումների նորոգման և սպասարկման արհեստավորն արդյունաբերական և այլ ոլորտի կազմակերպություններում, տներում իրականացնում է էլեկտրատեխնիկական սարքավորումների հավաքման, կարգավորման, տեղակայման, տեխնիկական սպասարկման և այլ գործունություն՝ տեխնիկական հսկողության անձի ղեկավարության ներքո: