Կարելի է թերևս ասել, որ խոհարարությունը մեր ամենաառօրեկան, ամենակիրառական, ամենագնահատելի և ամենաթափանցիկ արվեստն է։ Ինչու ամենաթափանցիկ, որովհետև այս արվեստում չես կարող անորակությունը, անփորձությունը կամ ոչ բանիմացությունը թաքցնել անհատականության դրսևորման կամ ստեղծագործական յուրօրինակության քողի տակ, որից շատ հաճախ օգտվում են մյուս բնագավառների ստեղծագործողները անվարժությունը, ոգեշնչման պակասը կամ սեփական անտաղանդությունը քողարկելու պատրվակով։ Խոհարարի արվեստը կարող են գնահատել բոլորը և դրա կատարելության չափանիշները շատ պարզ են՝ համը, հոտը, օգտակարությունը, ախորժալի տեսքը: Թեև չի կարելի մոռանալ նաև ազգային, կլիմայական և աշխարհագրական գերադասությունների գործոնը։ Ցավալին միայն այն է, որ խոհարարի ամենամեծ գլուխգործոցն իսկ կարող է գնահատվել միայն սպառվելու դեպքում և այս արվեստի կատարյալ ստեղծագործությունների կյանքը շատ կարճ է։ Նույնիսկ կարելի է ասել, որ կատարելությունը հակադարձ համեմատական է՝ ստեղծագործության կյանքի տևողության նկատմամբ։ Բայց գուցե դա ցավալի է արվեստագետի տեսակետից, իսկ սպառողի տեսակետից՝ ամենևին, քանզի խոհարարության գլուխգործոցների սպառումը մարդու անձնական կյանքում երևի ամենակարևոր հաճույքներից մեկն է։
Ուսումնարանում կա երկու խոհարարական խումբ, նրանց ուսուցանում են Դ. Հարությունյանը և Ա. Քոսակյանը:
Մեր ուսանողների աշխատանքներից՝
(աշխատանքները ներկայացվել էին <<Վերջին զանգ>> միջոցառման ժամանակ)
2013թ. <<Հասարակական սնունդ>> մասնագիտության III կուրսի պետական որակավորման քննության ժամանակ ուսանողների պատրաստած աշխատանքներից.
Մեր ուսանողների աշխատանքներից՝
(աշխատանքները ներկայացվել էին <<Վերջին զանգ>> միջոցառման ժամանակ)