Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներում,
որ մեքենաներն արդեն մեր կյանքի անբաժան մասն են կազմում:
Շատերը նունիսկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իրենց իսկ մեքենաների:
Ընդունված խոսք կա,
որ մեքենան շքեղություն չէ,
այլ փոխադրամիջոց:
Ոմանց համար իրոք այդպես է,
իսկ շատերի համար այն առաջին հերթին շքեղություն է,
իրենց անհատականությունը դրսևորելու միջոց:
Ուստի մարդիկ ձգտում են ունենալ որքան հնարավոր է շքեղ, թանկարժեք ու հզոր մեքենաներ: Ցամաքային ավտոմեքենա փոխադրամիջոցից բացի գոյություն ունեն նաև փոխադրամիջոցի այլ տեսակներ`
ջրային և օդային: Այս վերջին խմբի մեջ են մտնում նաև ինքնաթիռները, որոնք,
ի տարբերություն մեքենաների,
շատ ավելի թանկ արժեն և ամենքին հասանելի չեն:
Սակայն այսօր կան մարդիկ,
որոնց անգամ գերթանկարժեք այդ մեքենաները,
որպես շքեղության ու փոխադրամիջոցի տեսակ,
այլևս չեն բավարարում,
և նրանք պարաստ են վճարել միլիոնավոր դոլլարներ`
ձեռք բերելու համար անձնական ինքնաթիռ,
որը կլինի միաժամանակ հզոր
, շքեղ ու հարմարավետ:
Ներկայումս բազմաթիվ ավտոարտադրողների կողքին պայքարում են նաև շատ ինքնաթիռ արտադրող ընկերություններ,
որոնք ամեն գնով փորձում են բավարարել պերճանքի,
ֆունկցիոնալության և այլ հարցերում մարդկային ու երբեմն էլ քմահաճ պահանջները:
Ոսումանարանում
ավտոնորոգում մասնագիտությունը սովորեցնում է Յ. Արամյանը: Ուանողները իրենց մասնագիտության հետ մոտիկից ծանոթանում են ավտոմասեր քանդել-հավաքելով, օրինակ՝ մի քանի անգամ աչքիս տակով տեսել եմ, թե ինչպես է Ընկեր Արամյանը իր սեփական մեքենայի վրա ցույց տալիս
մասնագիտական նրբությունները: