Հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ հագուստը հանդես է եկել հասարակության ամենավաղ դարերում: Պոլեոլիտի ժամանակաշրջանում մարդիկ կարողանում էին օգտագործել կոստյումներ, ասեղներ, կարել, գործել, հյուսել են տարբեր իրերից (տերև, ծղոտ, կենդանիների մորթի) դրանցով ստացել են տարբեր տեսակի շորեր: Գլխի զարդերի համար օգտագործել են դդումի, կոկոսի տերև, ջայլամի փետուր, հավկիթ, կրիայի վահան և այլն: Հագուստը ինչպես դեկորատիվ կիրառական արվեստի ցանկացած իր, իր մեջ միացնում է գեղեցիկը և կիրառումը: Պաշտպանելով մարդու մարմինը ցրտից, շոգից, տեղումներից հագուստը կատարում է գործնական ֆունկցիա: Մեզ հասած մի շարք որմնանկարներից, մթա. 4-րդ դար, երևում է, որ հագուստ ունեցել են միայն վերին խավի ներկայացուցիչները: Ենթադրվում է, որ հագուստը ի հայտ է եկել, որպես զարդ: Եվ պատմաբանները, և´ հնագետները, և´ արվեստագետները հաստատում են նաև այն, որ կլիմայի և ապրելու ձևը փոփոխելուն զուգահեռ առավել ուժեղացել են հագուստի պահպանողական, գործնական ֆունկցիաները: Մարդու հագուստի պատմական զարգացումը անխզելիորեն կապված է մոդայի հետ և սովորաբար նրանց միջև դրվում է հավասարության նշան: Հագուստը իրենից ներկայացնում է մարդու մարմնի ծածկույթ: Հագուստը մարդու մարմնի առաջին անհրաժեշտության իրերից է: Այն ընդգծում կամ թաքցնում է մարդու մարմնի որոշակի մասերը: Յուրաքանչյուր հագուստ պետք է համապատասխանի սանիտարահիգենիկ պահանջներին, այսինքն պետք է նպաստի մարմնի մաքրությանը, լինի հարմար, ազատ, ապահովի մաշկի շնչառությանը անհրաժեշտ օդի հոսքը, մարմինը պաշտպանի մրսելուց կամ տաքանալուց, չդժվարացնի շնչառությունը և արյան շրջանառությունը: Հագուստը պետք է լինի հեշտությամբ լվացվող, մաքրվող, արդուկվող: Ձմեռային հագուստը պետք է լինի քիչ ջերմահաղորդ, որպեսզի պահի մարմնի արտադրած ջերմությունը, իսկ ամառայինը` ընդհակառակը պետք է լինի օդաթափանց, ապահովի արտաքին միջավայրի և մարմնի օդափոխությունը: Մեծ է նաև հագուստի գեղագիտական դերը: Յուրաքանչյուր հագուստ պետք է համապատասխանի մարդու չափին և նպատակին: Աշխատանքում և տանը, թատրոնում կամ ամառանոցում հագուստը լավ կերևա և ճաշակով կհամարվի, եթե համապատասխանում է տեղի պահանջին :Հագուստի տեսականին շատ բազմազան է: