Դեռևս վաղ անցյալում Սեպուհ Ցլիկ Ամրամի ժամանակներում /7-րդ դար/, Տավուշի կիրճի դժվարամատչելի լանջերում կառուցվել է Տավուշ բերդը: Բնակավայրը գտնվել է ամրոցին հարող կիրճի մատչելի մասում, որի մնացորդները պեղվում են մինչև այսօր: Ժամանակի ընթացքում բնակավայրը ավերվել է, իսկ բնակիչները՝ ցրվել:
Հետագայում նրանց մի մասը վերադարձել և հիմնել է նոր բնակավայր, ամրոցի դիմաց, որը կոչվել է Բերդ: 1897թ. Բերդն արդեն ուներ 1350 բնակիչ և այն աճելով 1980-ական թվականներին դարձել է շուրջ 12000: Ներկայումս քաղաքն ունի 2900 ծուխ և 8500 բնակիչ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 202 կմ, մարզկենտրոնից՝ 69 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից` 910 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +21C է, ձմռանը` 0C
4. Պատմամշակութային կոթողներ՝ քաղաքից 3-4կմ արմ. գտնվում են սբ.Սարգիս և սբ. Նշան եկեղեցիները, Տավուշ բերդը
5. Բնակչության թիվը՝ 8500 մարդ, 2900 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 772 հա:Բերդ քաղաքը գտնվում է Տավուշ գետի ձախ ափին։ Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Բերդի շրջանում են գտնվում Նավուր, Չինչին, Իծաքար, Տավուշ, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղերը:

Բերդ քաղաքում իր գործունեությունն է իրականացնում Բերդի արհեստագործական պետական ուսումնարանը:
«Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը գործունեություն է իրականացնում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ոլորտում: Բերդի արհեստագործական ուսումնարանը հիմնադրվել է 1972թ.: Հաստատությունը ստեղծման պահից կոչվել է Շամշադինի շրջանի գյուղական թիվ 8 պրոֆտեխնիկական ուսումնարան: 1982թ. սեպտեմբերից մինչև 1984թ. հոկտեմբերը հաստատությունը կոչվել է Բերդի թիվ 36 գյուղական տեխնիկական ուսումնարան (ԳՏՈՒ): 1984թ. մինչև 2003թ. հունիսը հաստատությունը անվանվել է միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 81 ուսումնարան: 2003թ. հունիսից մինչև 2004թ. ապրիլը այն կոչվել է Արհեստագործական դպրոց, ապա` մինչև 2004թ. սեպտեմբերը, Արհեստագործական ավագ դպրոց, իսկ 2004թ. սեպտեմբերի 1–ից մինչ այսօր ուս. հաստատությունը անվանվում է Բերդի արհեստագործական ուսումնարան: ՈԻսումնարանը տարբեր ենթակայությունների տակ է գտնվել. նախ ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր պրոֆտեխկրթության պետական կոմիտեի, այնուհետև` ՀԽՀ լուսավորության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության: Չնայած բազմաթիվ անվանափոխություններին և ենթակայություններին` ուսումնարանի առաքելությունը միշտ նույնն է եղել` արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների համար որակյալ մասնագետների պատրաստումը: ՈՒսումնարանում գործել են տարբեր մասնագիտությամբ խմբեր, որտեղ մինչ օրս սովորել են մոտ 6000 պատանիներ ու աղջիկներ:
Այն իր գոյության ընթացքում ունեցել է 5 տնօրեն.
1972թ.դեկտեմբերից -1978թ. մարտը` Մ.Հարությունյան,
1978թ. մարտից - 1985թ. հունիսը` Ռ.Մելիքյան,
1985թ.հունիսից -1988թ. օգոստոսը` Ա.Մկրտչյան,
1988թ.օգոստոսից - 1994թ. դեկտեմբերը` Հ. Փաշինյան,
1994թ.դեկտեմբերից առ այսօր` Աննա Ավալյան: